ԿՈԲԱԽԻՁԵ - Դու էս գոլերը բանի տեղ մի դիր, մի օր մենք կխփենք, մյուս օրը․․․ մյուս օրն էլ մենք կխփենք, բայց դուխդ մի գցի մի 50 տարի առաջ ձերոնք էլ են․․․
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Էդտեղ հո՛պ, ոչ մի 50 ու ոչ էլ 500, պատմական բաներ չասես, կա իրական Հայաստան ու ես իրական Հայաստանի գերագույնն եմ։
ԿՈԲԱԽԻՁԵ - Այ, շատ ապրես, ես էլ էդ էի ուզում
ասեի․․․
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Ի՞նչ էիր ուզում ասեիր։
ԿՈԲԱԽԻՁԵ - էդ պատմական-մատմականները սուտ բաներ են, մի փոքրիկ իրական խնդրանք ունեմ, միանգամից ասեմ՝ եթե անես՝ 10 կիլո սև իկրա կուղարկեմ ու ահագին արաղ։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Ի՞նչ խնդրանք ա։
ԿՈԲԱԽԻՁԵ - Վաղը-մյուս օրը որ ոտքդ Պրագա ընկնի, կարա՞ս պաշտոնապես հայտարարես, որ
Սայաթ-Նովան վրացի ա։ Ինչի՞ սփրթնեցիր, մի մեծ բան չի, 15 կիլո կուղարկեմ։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Տնաշեն, շուտ ասեիր, էլի։
ԿՈԲԱԽԻՁԵ - Ինչի՞ որ։
ԳԵՐԱԳՈՒՅՆ - Արդեն Ալիևին խոստացել եմ․ պիտի հայտարարեմ, որ Սայաթ-Նովան ադրբեջանցի ա։
ԿՈԲԱԽԻՁԵ - Յախք արա, էդ ոչխարը էլի առաջ ընկավ։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ